Ձախորդ Փանոս

1.Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ- անհաջողել
միտք անել-մտածել
ձենի վրա վեր են կենում- զարթնել
տակն անել- թաքցնել
ճամփան ծռել- շեղվել
քեֆի տաք ժամանակն է- թեժ պահն է
վրա տալ- հարձակվել
մթան հետ- մութ ժամանակ
գլուխը քարը- ինչ ուզումա թող լինի
դես Փանոս, դեն Փանոս-որոնել՝ փնտրել փանոսին—

2. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:

Փանոսը լճի ափի մոտով անց է կենում, տեսնում է բադեր։ Որոշում է գոնե մի բադին որսա։ Կացինը նետում է դեպի բադերը։ Սակայն կացինը խորտակվում է լճի մեջ, իսկ բադերը ճղճղալով փաղչում են։ Փանոսն էլ շորերը հանում է և մտնում լիճը
3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:
Ինքը մի բարի մարդ է լինում–բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում:
Շատ է քաշում, թե՝ քիչ-էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։
Ասում է՝ գլուխը քարը-չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ-ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է:

4. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:

Բարև, սիրելի Ձախորդ Փանոս։ Ին՝չու ես դու միայն աջ գնում համ դարձի Ձախորդ Փանոս համել Աչ Փանոս։

5. Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր:

Մի օր կացինս վերցնում եմ և գնում եմ անտառ փայտ կոտրելու։ Եզը բերում կանգնեցնում եմ ծառի տակ, որ ծառը կտրեմ ընկնի սայլի վրա։ Կացինս վերցնում եմ ծառը կտրում, ծառը ընկնում է սայլը կոտրում, եզներին սատկացնում։ Վեր եմ կենում գնում դեպի տուն։ Ճանապարհին մի լիճ եմ տեսնում, մեջը բադերը լողում են։ Շորերս հանում եմ դնում լճի ափին ու մտնում եմ ջուրը, որ բադերին բռնեմ, տանեմ կնգաս տամ։ Լճից դուրս եմ գալիս տեսնում եմ շորերս գողացել են, ամոթից թողնում փաղչում եմ։ Հաջորդ օրը լուրեր են պտտվում, որ ես խեղդվել եմ։

Անխելք մարդը և ծառը

Մի օր Անխելք մարդուն գայլը ուզում էր ուտել, այդ ժամանակ ծառը չթողեց, որ գայլը Անխելք մարդուն ուտի։ Ծառը ջրով գայլին վախեցրեց և գայլը փախավ։ Ծառը Անխելք մարդուն ասաց, որ Անխելք մարդը շատ գիրք կարդա և սովորի, որ խելացի լինի։ Շուտով Անխելք մարդը սկսեց շատ գրքեր կարդալ, գիտելիքների շնորհիվ նա հարստացավ և աղջկան օգնեց։

Խոսող ձուկը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:

Խոսող ձուկ-օգնող, շալակատար-բարի, ձկնորս-չար, հրեշ-դաժան։

2,Բառերի համար զույգեր հորինի՛ր:

 օրինակ՝ քաղաք- մաքուր քաղաք:

Հրեշ, ծով, անծանոթ, ախպեր, գիշեր:

հրեշ-դաժան հրեշ, ծով – երկար ծով, անծանոթ – բարի անծանոթ, ախպեր – խելացի ախպեր, գիշեր – փայլուն գիշեր։

3.Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

շալակատար – բեռնակիր

-շունչ մարդ շնչավոր, հոգի, Էակ արարած

ուռկան – ձկնորսացանց

ախմախ – հիմար

վերջալույս – Մայրամուտ

զարհուրելի – Սարսափելի

շվաք – ստվեր

պախրա – Եղնիկ

կաղ – Ոտքից հաշմանդամ

4.Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:

Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

5.Ինչպիսի՞ն էր ձուկը:

Ձուկը հավատարիմ էր, բարի, օգնող։

6.Իսկ շալակատարը ինչպիսի՞ մարդ էր:

Շալակատարը շատ բարի մարդ էր։

7.Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն և տեղադրի՛ր  բլոգումդ:

8.Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:

Ես մի անգամ իմ ընկերների հետ խաղում էի և միամիտ ընկա ձկնորսի ուռկանը։ Ես շալակատարին ասացի, որ խնդրում եմ, ինձ բաց թող, իմ մայրիկը լաց է լինում, իմ ընկերներն էլ ինձ են կարոտում։ Շալակատարը ինձ բաց է թողնում։ Մի քանի տարի անցավ, ես իմացա, որ շալակիատարին վտանգ է սպասվում և դարձա երիտասարդ գնացի իրենց հյուր։

9.Նամակ գրի՛ր ձկանը:

Ձուկ դու շատ բարի ձուկես, դու խելացի ես և ամենակարեորը դու կարողանում ես ապռել։

Անխելք մարդը

1.Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:

Անխելք մարդ, աստված, աղջիկ , գայլ, ծառ


2.Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:

Գայլը խորամանկ էր, միշտ սոված էր, չէր կշտանում։

Ծառը միշտ չոր էր, ուզում էր ծաղկեր։

Աղջիկը ամեն ինչ ուներ, սակայն երջանիկ չէր։

3. Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:

Ինձ ամենա շատը դուր եկավ Աստված, որովհետև նա բոլորին օգնում էր և ցանկությունները կատարում էր։

3. Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր:

Ծառն ասաց, դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ինձ ընտրում ընկեր։ Ասացի, չէ, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ։


4. Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել ընկերներիդ տված հարցերին։

-Անխելք մարդ, ինչու ես դու այդքան անխելք։

-Ես չգիտեմ, թե ինչու եմ ծնվել անխելք։

-Գայլ, ինչու ես դու միշտ սոված։

-Որովհետև միշտ ուզում եմ հաց ուտել։

-Աղջիկ, ինչու ես միշտ դժբախտ։

-Որովհետև ընկեր չունեմ։

-Ծառ, ինչու ես դու այդքան թոռոմած

-Որովհետև ինձ չեն ջրում։  

5. Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ: