Ես կարողանում եմ․ ստուգատես

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դպրոց՝ Արևմտյան
Դասարան՝ 3․3

1.Մի քանի նախադասությամբ պատմի՛ր քո մասին:

Տեղադրի՛ր քո լուսանկարը:

Ես Լևոն Ղազարյանն եմ: Ես 9 տարեկան եմ։ Ես շատ եմ սիրում զբաղվել լողով, բասկետբոլով, նկարչությամբ և ֆուտբոլով։ Ես չեմ սիրում, որ ինձ ինչոր մեկը նեղացնում է։ Ես սիրում եմ ընկերություն անել։ Իմ ընկերներն են Գրիքորը, Ռոբերտը, Դանիել Աղաջանյանը և Նարեկը։

2.Մի քանի նախադասությամբ պատմի՛ր ընկերոջդ մասին:    
Տեղադրի՛ր  լուսանկարը /եթե ունես/:

Իմ ամենալավ ընկերը Ռոբերտն է։ Նա խելացի և աշխատասեր տղա է։ Նա շատ է սիրում զբաղվել ֆուտբոլով։ Նա չի սիրում մենակ մնալ։

3.Այս ուսումնական տարում ես սովորում էի 3- դասարանում: Այն (ինչպիսի՞ն էր): Մի փոքր պատմի՛ր այս տարվա մասին:

Իմ երրորդ դասարանը շատ հավես էր։ Սեպտեմբերի մեկին մենք լողում էինք, այն մեզ մոտ խաղային էր։ Այս ուսումնական տարում ես անցել եմ անգլերեն, ռուսերեն, մայրենի և մաթեմատիկա, ստացել եմ շատ գիտելիք։ Գնացել ենք մի շարք ճամփորդությունների։ Զբաղվել ենք նկարչությամբ, պատրաստել ենք կավից իրեր։

4.Տեղադրի՛ր բլոգիդ հղումը: Պատմի՛ր, թե բլոգումդ ինչպես ես աշխատում, ի՞նչ նյութեր ես տեղադրում: Ամենասիրելի նյութիդ հղումը տեղադրի՛ր:

Իմ բլոգի հղումն է ghazaryanlevon: Ես իմ բլոգում տեղադրում եմ տարբեր նկարներ, հեքիաթներ, հորինուկներ, մայրենիի առաջադրանքներ, տարբեր պատումներ։

5. Քո հորինած պատմություններից ընտրի՛ր այն, որը շատ ես հավանում: Տեղադրի՛ր այստեղ:

Ակրոստիկոս մայրիկիս

Գետակի նման ես փայլում, մայրիկ,
Եղևնու նման դու լուսավոր ես, մայրիկ,
Ղեկավարի նման ես դու մեր տանը, մայրիկ,
Եղնիկի պես սիրուն ես, մայրիկ,
Ցորենի պես տարմմ ես, մայրիկ,
Ինքնաթիռի պես բարձր ես թռչում, մայրիկ,
Կակաչի նման դու գունավոր ես, մայրիկ,

Իսկական արև ես, մայրիկ,
Միակն ես դու աշխարհի, մայրիկ,

Մայրիկ երազանքներտ ամպայման կկատարվի, մայրիկ
Արևի պես շողում ես, մայրիկ,
Յասամանի պես վարդագույն ես, մայրիկ,
Րոպեի պես արագ ես աշխատում, մայրիկ,
Իրական մայր ես, մայրիկ,
Կարկաչի պես կանաչ ես, մայրիկ,

6.Պատմի՛ր, թե այս տարի որտե՞ղ ես ճամփորդել, ամենաշատը ո՞ր ճամփորդությունն է քեզ դուր եկել:

Մայիս ամսին գնացել ենք Մարտիրոս Սարյանի տուն թանգարան, Փետրվար ամսին գնացել ենք պոչատ աղվես ներկայացմանը, հունվար ամսին գնացել էինք Ժրվեժի անտառապարկ նաև գնացել ենք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, նոյեմբերին մենք գնացել ենք Տեղեր վանական համալիր, սեպտեմբերին մենք գնացել ենք Թեղենյաց վանք։

Ամենաշատը ինձ դուր է եկել Թեղենյաց վանքի ճամփորդությունը։

7. Ամենասիրելի գիրքը կամ ընթերցանության նյութը՝

Իմ ամենասիրելի գիրքը Մարտիրոս Սարյան, Հավերժ զարմանալու երջանկությունը

8. Paint-ով ամենասիրելի նկարը`

9.Ջրաներկով կամ գուաշով ամենասիրելի նկարը`

10. Ամենասիրելի խաղը՝

Իմ ամենասիրելի խաղը դա հապշտապն է։

11.Ամենասիրելի երգը՝

Իմ ամենասիրելի երգը դա զուլոն է։

12.Ամենասիրելի վայրը՝

Իմ ամենասիրելի վայրը դա Թումոի այգին է։

13.Իմ ընտանի կենդանին: Պատմիր նրա մասին:

Տեղադրի՛ր  լուսանկարը

Ես ունեմ երկու խամյակ, մեկի անունը Սևո է մյուսինը Շեկո։ Նրանք վեց ամսական են։ Նրանք սիրում են արևածաղիկ և բանջարեղեն ու միրգ ուտել։ Նրանք սիրում են զբաղվել պտտվել օղակի մեջ, երբ հոգնում են, քնում են իրենց փոքրիկ տնակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *