Ինչ եմ դառնալու

Ես լևոնն եմ։ Ես ուզում եմ դառնալ բժիշկ։ Ուզում եմ իմ մայրիկի նման դառնալ բժիշկ։ Ես նայում եմ, թե ինչպես են մարդիկ վիրահատում մարդու սիրտը, օրգանները, թոքը, արյունը։ Ես, որ մեծանամ, բուժելու եմ երեխաներին։ Սկսելու եմ աշխատել 25 տարեկանից։ Ես պետք է շատ աշխատեմ, որ հասնեմ իմ երազանքին։

Ճանապարհորդ Ջեքսը

Կար-չկար մի Ջեքս անունով շուն կար։ Նա մենակ չէր, ապրում էր իր տիրոջ հետ։ Մի օր նա կորավ և կորցրեց իր տիրոջ տան ճանապարհը։ Նա սկսեց ճամփորդել և հայտնվեց մի մոլորակում, որտեղ բոլորը շներ էին։ Նրան այնտեղ շատ դուր եկավ։ Նա տեսավ, որ կանֆետները սովորական չեն, այլ շան կերից է պատրաստված նաև սոկերը պատրաստված էին ջրից։ Նա որոշեց մնալ այդ երկրում։

Իմ ճամփորդությունը Ապարանում

Մենք մեկնեցինք 9։30-ին։ Մենք Այնտեղ լիքը ծաղիկներ հավաքեցինք և լիքը ծաղկեփնջեր սարքեցինք։ Մենք տեսանք Քուչակի լիճը, որը ջրամբարն էր։ Մենք նայև ուզում էինք գնալ եկեղեցի,բայց այն շատ հեռու էր։ Եկեղեցին հասնելու համար պետք է գնայինք 1 ժամ, որ հասնեինք։ Մենք կուժի մեջ գցել էինք 7 տեսակի քար, 7 տեսակի ծաղիկ և 7 բուռ ջուր։ Մենք այնտեղ տեսանք տարբեր միջատներ։ Մենք շարժվեցինք ժամը երեքին։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։

Ի՞նչ եմ դառնալու

Ջաննի Ռոդարի

Մի անգամ  ուսուցիչ Գրամատիկուսը, երբ  իր հին պահարանն էր փորփրում, մի տուփ գտավ, որի մեջ ինչ-որ դեղնած թերթիկներ էին դրված: Պարզվեց՝ դրանք այն աշակերտների գրած շարադրություններն էին, որոնց նա դասավանդել էր երեսուն  տարի առաջ, երբ նա ապրում էր ուրիշ քաղաքում:  Շարադրության թեման էր «Ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ»: Այդպես էր վերնագրված յուրաքանչյուր թերթիկը, իսկ թերթիկի անկյունում գրված էր աշակերտի անունը և ազգանունը: Ընդամենը քսանչորս թերթիկ ՝ Ալբերտի Մարիո, Բանետի  Սիլվեստրո, Կարիզո Պասկուալե…
Ուսուցիչ  Գրամատիկուսը որոշեց փնտրել իր ալբոմի մեջ  այդ դասարանի աշակերտների նկարները՝ փորձելով հիշել երեխաներին:
– Սա պետք է որ  Դզանետի Արտուրոն լինի: Իսկ, միգուցե, հակառա՞կը, Ռիգի Ռինալդոն: Ո՛չ, ցավոք, ես արդեն չեմ հիշում այս երեխաներին: Նա նկարները մի կողմ դրեց և սկսեց կարդալ դեղնած էջերի վրա գրված շարադրությունները՝ ժպիտով նկատելով քերականական սխալները: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ երեսուն տարի առաջ բաց թողնված տառը:
«Երբ ես մեծանամ,- գրում էր Ալբերտի Մարիոն,- դառնալու եմ օդաչու: Իսկ մինչ այդ ես հավաքում եմ ինքնաթիռների նկարներ՝ կտրելով դրանք թերթերի էջերից: Նայելով դրանց՝ ես յերազում եմ իմ ապագայի մասին…»:
– Ախ, Մարիո, երազել բառը գրվում է ե տառով, ոչ  թե յե:- Հուսով եմ,-հոգոց հանեց  ուսուցիչը,-այդ սխալը չի խանգարել նրան իրականացնել իր երազանքը:
«Իմ հայրիկը սանիտարական սարքավորումներ է վաճառում, և ուզում է, որ երբ  մեծանամ, շարունակեմ նրա գործը: Իսկ ես ուզում եմ երաժիշտ դառնալ: Ես բարեկա ունեմ մ, ով ջութակ է նվագումև…»:
Ուսուցիչ Գրամատիկուսը վեր կացավ աթոռից, որպեսզի միացնի լույսը, որովհետև մինչ նա կարդում էր շարադրությունները, փոքր-ինչ մթնել էր: Եվ այդ պահին նրա գլխում մի միտք ծագեց:
– Օ՜, ոչ, ինչպիսի հիմարություն,- բացականչեց նա:
Բայց այդ պահին նա հասկացավ, որ որոշումն արդեն ընդունված է, և հաջորդ առավոտ…

2-րդ մաս

Առավոտյան ուսուցիչ Գրամատիկուսը նստեց գնացք և ուղևորվեց հենց այն քաղաքը, որտեղ ուսանել էր երեխաներին: Ժամանելով այնտեղ՝ նա գնաց հասցեների կենտրոն,  գրպանից հանեց իր նախկին աշակերտների ցուցակը և սկսեց փնտրել հասցեները: Նա ուզում էր իմանալ՝ արդյո՞ք իրականացել են նրանց երազանքները, դարձե՞լ են նրանք ինչ ցանկանում էին դառնալ, երբ փոքր էին: Ես պետք է ձեզ իրականությունը պատմեմ, ինչքան էլ այն տխուր լինի: Ես պետք է ձեզ ասեմ, որ ուսուցիչը շատ տխրեց, երբ ավարտեց իր փնտրտուքները: Օրինակ, նա իմացավ, որ իր նախկին  աշակերտներից երեքը զոհվել են պատերազմի ժամանակ, հայրենիքից հեռու: Նրանց երազանքները չէին կատարվել: Երիտասարդությունը ընդհատվել էր: Նա իմացավ, որ Ալբերտի Մարիոն դարձել է ոչ թե օդաչու, այլ մատուցող: Դա էլ է մասնագիտություն, սակայն ոչ ոք երբևէ չի գրում շարադրություններում. «Երբ մեծանամ, ուզում եմ դառնալ մատուցող…»:  Ամեն դեպքում մատուցողները շատ շատ են:
Վաճառականի տղան նույնպես չէր դարձել երաժիշտ, այլ զբաղվում էր գազի բալոնների առքուվաճառքով: Որոշ  երազանքներ ժամանակի ընթացքում փոխվում են, ինչպես օրինակ տարվա տարբեր եղանակներին կենդանիները փոխում են իրենց կաշին: Մյուսները փչացնում են կյանքը, ինչպես ուժեղ քամին է վնասում տերևներին՝ պոկելով դրանք ծառից: Եվ վերջապես ուսուցիչը իմացավ, որ Կորսիկի Ռենցոն,  ով երազում էր դառնալ էլեկտրիկ, նույնպես դարձել է ուսուցիչ, և նա որոշեց փնտրել նրան:
– Ինչպե՞ս ես, սիրելի՛ Ռենցո: Հիշու՞մ ես՝ մի ժամանակ դու երազում էիր էլեկտրիկ դառնալ:
– Ե՞ս: Հնարավոր չէ…
– Այո, այո, տես, ահա քո շարադրությունը:
– Տարօրինակ է: Իսկապե՞ս  իմն է: Բայց ես ոչինչ չեմ հիշում դրա մասին:
– Պարզվում է՝ դու այն ժամանակ ճիշտը չես գրել:
– Ո՞վ գիտե, միգուցե…
Ուսուցիչ Գրամատիկուսը երկար մտածեց այդ մասին: Դեռ ավելին, նա մինչև այսօր  մտածում է…

Հարցեր և առաջադրանքեր

1․ Կապույտով գունավորի՛ր թվականները (թիվ ցույց տվող բառեր)։

երեսուն, քսանչորս, երեք

2․ Առաջին մասից առանձնացրո՛ւ հոգնակի բառերը և դարձրո՛ւ եզակի։

Օրինակ՝ թերթիկներ – թերթիկ

Աշակերտներ-աշակերտ

Շարադրություններ-շարադրություն

Նկարներ-նկար

Երեխաներ-երեխա

էջեր-էջ

սխալներ-սխալ

ինքնաթիռներ-ինքնաթիռ

Սարքավորումներ-սարքավորում

3․ Դուրս գրի՛ր կարմիրով նշված բառերը և գրի՛ր հականիշ բառերը։

հին-նոր

առաջ-հետ

մեծանում- փոքրանում

սխալ-ճիշտ

միացնի-անջատի

մթնել-լուսանալ

փոքր-մեծ

տխրեց-ուրախացավ

Ավարտեց-սկսեց

ուժեղ-թույլ

4Գրի՛ր մեկ բառով։

Ինքնաթիռի վարողը – օդաչու

Մեքենայի վարողը – վարորդ

Հագուստ կարողը – դերձակ

Մարդկանց բուժողը – բժիշկ

Կերակուր պատրաստողը – խոհարար

Մազերը հարդարողը – վարսավիր

Տիեզերք թռչողը – տիեզերագնաց

5Տրված բառերը տեղադրի՛ր  կետերի փոխարեն։ Ստացված նախադասությունները համառոտի՛ր։

Ծայրով, այծեր, ուսուցչուհին, դուռը, արև:

Երկնքում շողում էր պայծառ արևը:

Դանակի ծայրով տղան վնասեց մատը:

Մեքենայի դուռը բացելիս Անահիտը խանգարեց անցորդներին:

Անտառում արածում էին վայրի այծերը:

ուսուցչուհին գրատախտակին նոր տառեր գրեց:

6․  «Ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ» վերնագրով փոքրիկ պատում գրի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ։

Երբ մեծանամ, ես ուզում եմ դառնալ լողի մարզիչ։ Ես երեխաներին կսովորեցնեմ լողալ։ Նաև իրենց կտանեմ մրցումների և կնայեմ, թե ինչպես են իրենք հաղթում։

Խեցգետիների թագավոր Ջելսոնը

Կար-չկար մի թագավոր կար։ Այդ թագավորի անունը Ջելսոն էր։ Ջելսոնը ապրում էր խեցգետիների հետ։ Մի օր Ջելսոնին դուրս հանեցին պալատից և նա շատ տխրեց։ Նա չեր կարողանում իր պալատը գտնել։ Մի օր նա մոլորվեց և հայտնվեց հսկաների աշխարհում։ Այնտեղ նրան հյուրասիրեցին քաղցրավենիքներ և նա դառավ այնտեղի թագավորը։

Ես կարողանում եմ․ ստուգատես

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դպրոց՝ Արևմտյան
Դասարան՝ 3․3

1.Մի քանի նախադասությամբ պատմի՛ր քո մասին:

Տեղադրի՛ր քո լուսանկարը:

Ես Լևոն Ղազարյանն եմ: Ես 9 տարեկան եմ։ Ես շատ եմ սիրում զբաղվել լողով, բասկետբոլով, նկարչությամբ և ֆուտբոլով։ Ես չեմ սիրում, որ ինձ ինչոր մեկը նեղացնում է։ Ես սիրում եմ ընկերություն անել։ Իմ ընկերներն են Գրիքորը, Ռոբերտը, Դանիել Աղաջանյանը և Նարեկը։

2.Մի քանի նախադասությամբ պատմի՛ր ընկերոջդ մասին:    
Տեղադրի՛ր  լուսանկարը /եթե ունես/:

Իմ ամենալավ ընկերը Ռոբերտն է։ Նա խելացի և աշխատասեր տղա է։ Նա շատ է սիրում զբաղվել ֆուտբոլով։ Նա չի սիրում մենակ մնալ։

3.Այս ուսումնական տարում ես սովորում էի 3- դասարանում: Այն (ինչպիսի՞ն էր): Մի փոքր պատմի՛ր այս տարվա մասին:

Իմ երրորդ դասարանը շատ հավես էր։ Սեպտեմբերի մեկին մենք լողում էինք, այն մեզ մոտ խաղային էր։ Այս ուսումնական տարում ես անցել եմ անգլերեն, ռուսերեն, մայրենի և մաթեմատիկա, ստացել եմ շատ գիտելիք։ Գնացել ենք մի շարք ճամփորդությունների։ Զբաղվել ենք նկարչությամբ, պատրաստել ենք կավից իրեր։

4.Տեղադրի՛ր բլոգիդ հղումը: Պատմի՛ր, թե բլոգումդ ինչպես ես աշխատում, ի՞նչ նյութեր ես տեղադրում: Ամենասիրելի նյութիդ հղումը տեղադրի՛ր:

Իմ բլոգի հղումն է ghazaryanlevon: Ես իմ բլոգում տեղադրում եմ տարբեր նկարներ, հեքիաթներ, հորինուկներ, մայրենիի առաջադրանքներ, տարբեր պատումներ։

5. Քո հորինած պատմություններից ընտրի՛ր այն, որը շատ ես հավանում: Տեղադրի՛ր այստեղ:

Ակրոստիկոս մայրիկիս

Գետակի նման ես փայլում, մայրիկ,
Եղևնու նման դու լուսավոր ես, մայրիկ,
Ղեկավարի նման ես դու մեր տանը, մայրիկ,
Եղնիկի պես սիրուն ես, մայրիկ,
Ցորենի պես տարմմ ես, մայրիկ,
Ինքնաթիռի պես բարձր ես թռչում, մայրիկ,
Կակաչի նման դու գունավոր ես, մայրիկ,

Իսկական արև ես, մայրիկ,
Միակն ես դու աշխարհի, մայրիկ,

Մայրիկ երազանքներտ ամպայման կկատարվի, մայրիկ
Արևի պես շողում ես, մայրիկ,
Յասամանի պես վարդագույն ես, մայրիկ,
Րոպեի պես արագ ես աշխատում, մայրիկ,
Իրական մայր ես, մայրիկ,
Կարկաչի պես կանաչ ես, մայրիկ,

6.Պատմի՛ր, թե այս տարի որտե՞ղ ես ճամփորդել, ամենաշատը ո՞ր ճամփորդությունն է քեզ դուր եկել:

Մայիս ամսին գնացել ենք Մարտիրոս Սարյանի տուն թանգարան, Փետրվար ամսին գնացել ենք պոչատ աղվես ներկայացմանը, հունվար ամսին գնացել էինք Ժրվեժի անտառապարկ նաև գնացել ենք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, նոյեմբերին մենք գնացել ենք Տեղեր վանական համալիր, սեպտեմբերին մենք գնացել ենք Թեղենյաց վանք։

Ամենաշատը ինձ դուր է եկել Թեղենյաց վանքի ճամփորդությունը։

7. Ամենասիրելի գիրքը կամ ընթերցանության նյութը՝

Իմ ամենասիրելի գիրքը Մարտիրոս Սարյան, Հավերժ զարմանալու երջանկությունը

8. Paint-ով ամենասիրելի նկարը`

9.Ջրաներկով կամ գուաշով ամենասիրելի նկարը`

10. Ամենասիրելի խաղը՝

Իմ ամենասիրելի խաղը դա հապշտապն է։

11.Ամենասիրելի երգը՝

Իմ ամենասիրելի երգը դա զուլոն է։

12.Ամենասիրելի վայրը՝

Իմ ամենասիրելի վայրը դա Թումոի այգին է։

13.Իմ ընտանի կենդանին: Պատմիր նրա մասին:

Տեղադրի՛ր  լուսանկարը

Ես ունեմ երկու խամյակ, մեկի անունը Սևո է մյուսինը Շեկո։ Նրանք վեց ամսական են։ Նրանք սիրում են արևածաղիկ և բանջարեղեն ու միրգ ուտել։ Նրանք սիրում են զբաղվել պտտվել օղակի մեջ, երբ հոգնում են, քնում են իրենց փոքրիկ տնակում։

Ես և արձագանքը

Մի օր ես արձագանքի հետ զրուցեծի, Ինչքա՞ն կլինի մեկ անգամ երկու արձագանքը պատասխանեց երկու հետո ես հարցրեցի վեց անգամ վեց արձագանքը պատասխանեց վեց այս անգամ նա սխալ պատասխանեց։ վերջին բանը հարցրեցի որնե ամենա խորը լիճը արձագանքը պատասխանեց լիճը։ կյանքում չգովաբանեք և բոլոր հարցերին ճիշտ պատասխանի։

Սխալ արձագանք

Ջաննի Ռոդարի

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
– Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
– Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
– Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
– Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
– Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
– Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
– Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
– Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
– Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
– Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ:նրան:
– Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
– Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Հարցեր և առաջադրանքներ

1․ Փորձի՛ր հեքիաթը կարդալ ընկերոջդ հետ՝ մեկդ որպես հեքիաթի հերոս, մյուսը՝ արձագանք։ Ձայնագրե՛ք, հրապարակե՛ք բլոգում։

2․ Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։

Հրաշալի- վատ

Առաջ- հետ

Պարզ- անհասկանալի

Սխալ- ճիշտ

Հարց- պատասխան

Հանգիստ- հոգնած

Վերջին- առաջին

3․ Հորինի՛ր երկխոսություն (5 հարց ու պատասխան) սխալ արձագանքի հետ։

Ինչքա՞ն կլինի միլյարդ անգամ միլյարդ միլյարդ։

4Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։

5․ Պատմի՛ր, արձագանքը որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․

Երիտասարդ խեցգետինը

Ջաննի Ռոդարի

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինը սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում: Իրեն էս ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ-քիչ վարժվեց: Այդպես է, չէ՞, ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
– Նայե՛ք:
Ու մի հպարտ քայլքով գնաց առաջ:
– Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,- Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
– Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից շշմել էին: Էս տիկինները հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
– Աշխարհը շուռ է եկել, – ասաց նրանցից մեկը,- նայեք այս խեցգետնին, ով է այսպիսի բան տեսել;
– Է՜, հարգանք չի մնացել,- ասաց մեկ ուրիշը:
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ,- հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճամփով: Մի քիչ հետո լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
– Բարի օր,- ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
– Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ,ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն մտածում էր.
– Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
– ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր երիտասարդ խեցգետնին:

Երիտասարդ խեցգետինը խելացի է և աշխատասեր, քանի որ նա միշտ մտածում է առաջ քայլել և իր նպատակին հասնել։

2. Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս խեցգետիններից:

Երիտասարդ խեցգետին տարբերվում էր նրանով որովհետև, նա միշտ առաջ էր քայլում իս մյուս խեցգետիները հետ են քայլում։

3․ Ինչո՞ւ էին բոլորը զարմանում երիտասարդ խեցգետնի վրա և ծաղրում նրան:

Խեցգետնի վրա նրա համար էին զարմանում, որովհետև նա առաջ- առաջ էր քայլում։

4. Ի՞նչ սովորեցի՛ր այս պատմվածքից։

Ես սովորեցի, որ ես պետքա հասնեմ իմ նպատակին և խելացի լինեմ։

5Տեքստում ներկված բառերից առանձնացրո՛ւ այս բառերին հականիշ (իմաստով հակառակ)  բառեր

Ողջույն, ծեր, առաջ, կարճ, օտարներ, աղմկոտ, փոքր:

Երիտասարդ-ծեր, հարազատներ-օտարներ, մեծ-փոքր, առաջ-հետ, ողջյուն-հրաժեշտ, կարճ-երկար, աղմկոտ-լուռ։

6. Տեքստից գտի՛ր այս բառերին իմաստով հակառակ բառեր։

Ծեր, առաջ, գտնել, օտար, հանգստություն, այլանդակ, մեղմորեն, վախկոտ, թշնամիներ, փոքր:

ծեր-երիտասարդ, մեղմորեն-խստորեն,

7. Գտի՛ր յուրաքանչյուր բառաշարքում ավելորդ բառը:

Ա. Մրջյուն, սարդ, խեցգետին, լուսատիտիկ, կարիճ:

Բ. Հող, մասրենի, ավազ, քար, ջուր, կրակ:

Գ. Առավոտ, ծիածան, քամի, արթնանալ, աստղեր:

8. Շարունակի՛ր նախադասությունները:

Մարդկանց ոտքերը նրա համար են, որ քայլեն :

Խեցգետինները հետ-հետ են քայլում, որովհետև առաջ քայլել չգիտեն :

Մի մարդ լողալ չգիտեր, բայց խելացի էր :

Խոտերը կանաչ գույն են, իսկ աշնանը դեղիին :

Լուսաբացին արևը շատ մեղմ է, քանի որ քանի որ շատ պայծառ է :