Զատկի տոնը հայաստանում

Զատիկը հայ առաքելական եկեղեցու ամենապայծառ ու հանդիսավոր տոներից է։ Այն շարժական տոն է և ամեն տարի տարբերվում է։ Զատկի տոնը նշվում է մարտի 22-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում։ Սուրբ զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է։ Քրիստոնեական բոլոր եկեղեցիները նշում են Հիսուս Քրիստոսի հարության տոնը։ Սուրբ Զատիկից առաջ բոլոր հավատացյալները քարասուն օր պահք են պահում, որպեսզի մաքրեն իրենց մարմինն ու հոգին։ Զատկի օրը բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում։ Շաբաթ երեկոյան մարդիկ եկեղեցուց վառված լույս են տանում իրենց տուն։ Զատկի տոնի ավանդույթներից է սոխի կեղևով ձու ներկելը։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի արյան գույնը։ Ընդունված է զատկի տոնին ձվերով կռվելը։ Զատկի տոնին ընդունված է սեղանին դնել չամիչով բրնձով փլավ, որտեղ բրինձը խորհրդանշում է մարդկությանը, իսկ չամիչը ՝ բոլոր Քրիստոնեաներին։ Զատկի սեղանին կարելի է տեսնել նաև հայկական իշխան ձուկ և կարմիր գինի, որոնք խորհրդանշում են Քրիստոսի միսն ու արյունը։ Զատկի տոնին ընդունված է պատրաստել քաղցր հաց, որը կոչվում է կուլիճ։ Զատկի սեղանին ընդունված է դնել նաև տարբեր տեսակի կանաչիներ, այդ թվում թարխուն։

Զատկի տոնը իմ ամենասիրելի տոներից մեկն է, հատկապես ձվերով կռվախաղը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *