Ծիծեռնակին

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:
    Ծիծեռնակը գալիս է թեթև թևով, գարնան երգով, կանչով, ծովի փրփուր ալիքներով, կապուտակ ծովով, ծովի լանջերով։
  2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:
    Ծիծեռնակը սիրուն թևվերով և մկրատաձև պոչիկով թռչուն է։
  3. Ինչպես ես հասկանում.
    Դու կապուտակ ծովով արի – ծովի վրայով թռչելով արի
    Գարնան շնչով կանչով արի – դու քեզ հետ գարուն բեր։
  4. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»
    Լինում է, չի լինում, մի ծիծեռնակ է լինում։ Երբ գարուն է գալիս, նա լավ լուր է բերում, երբ ձմեռ է գալիս նա վատ լուր է բերում։ Նա շատ խելացի է, ամեն օր պարապում է և մարզվում։

7. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ։

1․ թե ծիծեռնակները բարձր են թռչում, ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

2. Բույնը ափսենման է,սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին,տանիքների անկյուններում և կամուրջների տակ։

3. Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։

4. Մայիս-Հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ կարմրագորշ ձվեր։

5. Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

6. Կան ծիծեռնակի 179 տեսակ,Հայաստանում կան 5 տեսակներ օրինակ՛ քաղաքային,ժայռային,գյուղական,առափնյա և շիկագոտի։

7. Վերադառնում են Մարտ-Ապրիլ ամիսներին։

8. Կառուցվածքով թռչուններ են։Կտուցը թույլ է,հիմքում լայն,բերանի բացվածքը՛մեծ,թևերը՛ նեղ,երկար մկրատաձև պոչ,ոտքերը ու մատները ՛ թույլ զարգացած։

9. Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։

10. Թռիչքը սահուն է ՛ թևերի արագ թափահարումով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *